Ծրագրի մասին

Օրգանական հողագործության հիմնադրամը (FOF) Եվրոպական միության (EU) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ իրականացնում է «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագիրը։ Ուրցաձոր համայնքային փունջը ներառում է Արարատի մարզի Ուրցաձոր, Լանջանիստ և Շաղափ համայնքները, ծրագիրն ունի շահառուներ նաև Լուսաշող համայնքում։

Հիմնադրամի՝ գյուղական արտադրանքի ժամանակակից մթերման կետում հավաքվում, մշակվում և փաթեթավորվում են Ուրցաձոր համայնքային փնջի տնային տնտեսությունների կողմից առաջարկվող արտադրանքը, ինչպես օրինակ՝ խոտաբույսեր, միրգ և մեղր։

Ծրագրի գործնական փուլին նախորդել են դասընթացները, որի ընթացքում տեղաբնակներին տրամադրվել են անհրաժեշտ գիտելիքներ բիզնես նախագծերի մշակման եւ իրականացման համար։ Համայնքային փնջի թիրախային խմբի ավելի քան 100 ներկայացուցիչներ ամբողջական պատկերացում են կազմել օրգանական գյուղատնտեսության, էկո և ագրո տուրիզմի մասին, ինչպես նաեւ անգլերեն լեզվի և համակարգչային անհրաժեշտ գիտելիքներ են ստացել։

Ծրագրի շրջանակում տեղաբնակների կողմից ներկայացվող բիզնես ծրագրերի ֆինանսավորմամբ նպատակ ունենք համայնքային փնջում երկարաժամկետ տնտեսական աճ գրանցել՝ խրախուսելով տնային տնտեսությունների ստեղծումն ու զարգացումը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել երկու էկո-փառատոն, որոնք տեղացիների համար իրենց արտադրանքն ու ծառայությունները ներկայացնելու հարթակ կդառնան՝ խթանելով նաև տուրիզմի զարգացմանը։

Համայնքներ

Իրադարձություններ