Հունիսին մեկնարկեց «Աղքատության կրճատումն Ուրծաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագիրը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվում է Արարատի մարզի Ուրծաձոր, Շաղափ, Լուսաշող և Լանջանիստ համայնքներում։
Ծրագրի շրջանակում Ուրցաձոր համայնքային փնջի ավելի քան 140 բնակիչների համար եկամտի նոր աղբյուրների ստեղծման նպատակով անցկացվում են դասընթացներ. էկո և ագրո տուրիզմ, օրգանական գյուղատնտեսությունը (մեղվաբուծություն, խոտաբույսերի, թեյերի, եթերային յուղերի մշակություն, չրագործություն)` որպես կայուն եկամտի աղբյուր, անգլերենի և համակարգչային դասընթացներ։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցներն, ըստ դասընթացների ընթացքում ստացած մասնագիտացումների, կբաժանվեն խմբերի՝ փորձագետների ներգրավվածությամբ բիզնես պլաններ մշակելու համար: Լավագույն 15 բիզնես պլանները կֆինանսավորվեն:
Ծրագրի շրջանակում Ուրծաձոր համայնքում հիմնադրված Օրգանական գյուղատնտեսության հիմնադրամը կստանձնի գյուղացիներից արտադրանքի գնման, փաթեթավորման և վաճառքի գործառույթները։
Ծրագիրը համայնքների բնակիչներին սեփական արտադրանքով տեղական և միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն կտա, կզարգացնի միջհամայնքային համագործակցությունը։ Ողջ համայնքային փնջի հաշվարկով էլ ծրագրի ավարտին ակնկալվում է 10-13 տոկոս գործազրկության կրճատում։